«Սպալետին խորամանկ աղվես է». Յուրգեն Կլոպը` «Զենիթի» հետ կայանալիք խաղի մասին
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Զենիթի» հետ կայանալիք խաղից առաջ sport-express-ին տված հարցազրույցում նշել է.
Չեմ կարծում, որ «Զենիթի» հարցում մեր բախտը բերել է: Ոչ, պարզապես սպասում էինք, թե ինչ մրցակից մեզ բաժին կընկնի ,և դա եղավ «Զենիթը»: Եթե Սանկտ Պետերբուգի երկրպագուներից շատերը ուրախ են, որ իրենց թիմը խաղալու է «Բորուսիայի» հետ, դա շատ լավ է: Ուրեմն մենք արդեն ունենք առաջին փոքր հաղթանակը: Մինչ խաղը մեր բոլոր ֆուտբոլիստները լավ մարզավիճակում կլինեն: «Զենիթը» լավ ակումբ է` չնայած նախորդ փուլում նրանց հաջողությունը մի փոքր ժպտաց: Գիտեք, որ սովորաբար 6 միավորով խմբից դուրս չեն գալիս: Սակայն մրցակիցը բավականին ուժեղ է: Սպալետին մարտավարության առումով խորամանկ աղվես է»,- նշել է Կլոպը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ