Սոցիալապես անապահով ընտանիքները գազի դիմաց կվճարեն 100 դրամ
Հասարակություն
ՀՀ կառավարությունը կշարունակի փոխհատուցել սոցիալապես անապահով ընտանիքների սպառած գազի գնի մի մասը: Այս մասին այսօր` կառավարության նիստի ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Նախկինում սոցիալապես խոցելի ընտանիքներին մենք տալիս էինք ֆինանսական օժանադակություն սպառված գազի դիմաց: Այս քաղաքականությունը շարունակվելու է: Այդ անձանց համար մեկ խորանարդ մետրի համար գինը մնում է 100 դրամ»,- ասաց վարչապետը:
Վերջինիս խոսքով` այժմ գազի գինը 156 դրամ է, և կառավարությունը շարունակելու է վճարել այդ գումարից 56 դրամը:
Տիգրան Սարգսյանը հանձնարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին պատրաստել կառավարության համապատասխան որոշում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ