Դնեպրոպետրովսկի շրջանի բնակիչները գումար կհավաքեն զոհված Նիգոյանի հուղարկավորության համար
Աշխարհ
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում՝ Տարաս Շևչենկոյի արձանի մոտ, ավելի քան 200 մարդ է հավաքվել` հարգելու Կիևում բախումների հետևանքով զոհվածների, ինչպես նաև Սերգեյ Նիգոյանի հիշատակը: Այս մասին գրում է lenta.newsper.ru-ն:
Մարդիկ գումար են հավաքել երիտասարդի հուղարկավորության համար, այն այսօր կհանձնեն ակտիվիստի ծնողներին։ Հավաքից առաջ մոտ 500 մարդ «կենդանի շղթա» է կազմել կամրջի վրա։ Ուկրաինայի դրոշի վրա ամրացվել են սև ժապավեններ։
Հիշեցնենք, որ Կիևում իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված: Ցուցարարարներն ու իրավապահները դաժան պայքար են մղում միմյանց դեմ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն