Յուրի Խաչատուրովը եղել է Բրյուսելում
Հասարակություն
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ս.թ. հունվարի 21-ից 22-ը մասնակցել է Բրյուսելում' ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ), Աֆղանստանում իրականացվող կայունության ուժերի /ԱՅՍԱՖ/ և նոր' «Վճռական աջակցություն» գործողության, ինչպես նաև Կոսովոյի ուժերի /ԿՖՈՐ/ ձևաչափով ԶՈՒ ԳՇ պետերի նիստերին: Նիստերի ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող գործողությունների ընթացքը և առաջիկա ծրագրերը:
Բրյուսել կատարած այցի ընթացքում գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպում է ունեցել Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող ընթացիկ հարցեր:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը առանձնազրույցներ է ունեցել նաև մի շարք երկրների գործընկերների հետ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ