«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» «Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» 

«Հանդիսականը սիրեց նրան հենց սկզբից». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

Գիտություն և Մշակույթ

Կարպ Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին, Ախլցխայում, հայկական դիմագիծը, ավանդույթները պահպանած բնիկ էրզրումցի Մկրտիչ Խաչվանքյանի և կախեթցի Նինյանցի ընտանիքում:

Հինգ տարեկան էր Կարպը, երբ ընտանիքը տեղափոխվում է Թիֆլիս և բնակություն հաստատում Մալականսկի բազարի մոտերքում: Սովորում է տեղի ռուսական դպրոցում:

Թատրոնի հետ կապվում է դեռ դպրոցական տարիներից: «Հիշում եմ մեր առաջին այցը կրկես: Դա իսկական տոն էր: Մինչև հիմա աչքիս առաջ է այդ ներկայացումը, որ, կարող եմ ասել, բախտորոշ եղավ ինձ համար, լուսավորեց իմ կյանքը, իմաստ ու ձև տվեց իմ խաղերին: Դրանից հետո ես «կրկես-կրկես» էի խաղում»:

Նա Թիֆլիսի պատանի հանդիսատեսի ռուսական և Գրիբայեդովի անվան թատրոնի ոչ մի ներկայացում բաց չէր թողնում:

Դպրոցում իր նման էլ թատերամոլ դասընկերներ ուներ` Սերգեյ Եվլախովը (ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գորիչ), Նոջերի Չոնիշվիլին (ՎՍՍՀ ժողովրդական արտիստ): Երեքով էլ ստեղծեցին իրենց դրամատիկական խումբը և անվանեցին «Արվեստի պատանի ջատագովներ»: Նրանց համար փայլուն ապագա էին կանխորոշում, նույնիսկ չափազանցված կարծիքներ էին հայտնում. «Մեր դպրոցից նոր Ստանիսլավսկիներ են դուրս գալու» …

Կարպը համեստ էր, նույնիսկ ամոթխած: Պարադոքս է, բայց նրան ճանաչողներին անհամատեղելի էին թվում պատանու թատերամոլությունը, բեմական ժրությունը և կյանքում սուսուփուս, քաշվող բնավորությունը: Հետագայում նա կասի. «Այո, ճիշտ են նկատել կյանքում և բեմում իմ «տարամերժ» գոյությունը` տեմպերամենտից մինչև այս կամ այն ունակությունը: Այո, կյանքում ինձ ոչ ոք չի կարող ստիպել երգել կամ պարել, ավելի ստույգ, ի վիճակի չեմ, չեմ կարող, իսկ բեմում, շատերի ասելով, պարում, երգում, էլի ուրիշ (իմ չիմացած) բաներն եմ անում «կատարյալ ու անթերի …»:

Բացատրել չեմ կարող, միայն մի բան գիտեմ. բեմում ես դառնում եմ անսահման անկեղծ և ասես հանպատրաստի հասնում եմ այդ և ուրիշ ունակությունների' ինձ համար էլ անսպասելի համոզիչ դրսևորման: Եվ այնտեղ հավատում եմ ինձ. չքվում է իմ թերահավատությունը, անվստահությունը, անգամ համեստությունը …»:

Դպրոցն ավարտելուց հետո պատերազմն սկսվելու պատճառով չկարողացավ գնալ Մոսկվա` թատերական կրթություն ստանալու, Գրիբայեդովի անվան թատրոնին կից գործող ստուդիան էլ (միակ համրար տեղը ռուսախոս պատանու համար) 1941 թ. աշնանը արդեն չբացվեց: Ընդունվեց «Վրացֆիլմ» կինոստուդիան և ավարտեց 1944 թվականին: Թեպետ նրա համար փայլուն ապագա էին գուշակում, բայց նա ստուդիան ավարտելուց հետո չգիտեր իր անելիքը: Պատերազմը դեռ չէր ավարտվել, դժվար ժամանակ էր: Աշխատանք էին առաջարկում Թբիլիսիի ֆիլհարմոնիայում, Սուխումի պետական թատրոնում, ինքն էլ ցանկանում էր Գրիբայեդովի անվան թատրոն ընդունվել: Եվ հանկարծ, անսպասելի մի հեռագիր. «Հրավիրում ենք աշխատելու Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում: Արտեմի Այվազյան»:
Ստուդիայի ընկերները շնորհավորում են, իսկ Կարպը տարակուսում.

- Բայց ախր ես հայերեն չեմ խոսում …:

- Կսովորես, - քաջալերում են ընկերները:

1944 թվականի հոկտեմբերին Կարպ Խաչվանքյանը տեղափոխվեց Երևան: Լավ պայմաններ էին առաջարկել. Բավական բարձր աշխատավարձ, բնակարանավարձ, «լավ դերեր»:

Հանդիսականը հենց սկզբից սիրեց նրան, իր սրտին մոտ ընդունեց: Թերևս չըմբռնելով թե ինչու: Ուրիշ մեկին գուցե չներեր մայրենի լեզվի չիմացությունը: Արտիստը սկզբում արտագրել էր տալիս դերատեքստը ռուսերեն, սերտում և բարեխղճորեն արտաբերում: Իհարկե, տարօրինակ բան էր ստացվում. Հանդիսականը զարմացած հետևում էր նրա «խաղին», լսում նրա «հայերենը» և … ծափահարում: Այո, հանդիսականը սիրեց Խաչվանքյանին հենց սկզբից, սիրեց նրա կենցաղային-ավանդական անձնավորումը մերժող արտիստիզմը, կոմիզմի ընդունված ընդունված կերպին խորթ ինտելիգենտությունը: Թվում էր, պատերազում «կոշտացած» հանդիսականին պիտի խրտնեցներ այդ ամենը: Բայց Կարպ Խաչվանքյանին նա ներեց ու հասկացավ, ընդունեց նրա բոլոր «շեղումները» իբրև բնականոն մի բան:

Թատերագետ Լևոն Հախվերդյանը նրա մասին գրել է. «…նա իր մեծաթիվ հերոսների հրապուրիչ կերպարանքով իր բազմահազար հանդիսատեսների մեջ սերմանել է բարություն, հրճվանք, նրանց սովորեցրել կյանքի, միջավայրի, մերձավորի սեր, անքեն ու բարի վերաբերմունք: Քի՞չ է արդյոք: Եթե արտիստի արժեքը չափելու լինենք մարդկանց պարգևած ժպիտով` բարոյական թերևս այդ բարձրագույն վալյուտայով, ապա քաշով մեկ ոսկի արժե Խաչվանքյանի տասնամյակների գործը: Խաղ, որ գործ է բառիս ամենախորունկ իմաստով»:

Քրիստինա Աբրահամյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ
Ամենադիտված