Վարչապետը հույս է հայտնել, որ պատգամավորները կպաշտպանեն ԱԺ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը
Հասարակություն
Գործադիրն այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ քննարկել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ:
Նրանք առաջարկում են սահմանել ուսանողության օր: Հաշվի առնելով այն իրողությունը, որ արդեն իսկ ընդունվել է մայիսի 16-ը ուսանողության օր սահմանելու առաջարկը, որն ավելի ընդգրկուն է և հիմնարար, կառավարությունը նպատակահարմար չի համարել ներկայացված օրինագծի ընդունումը: Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ պատգամավորների առաջարկը բովանդակային առումով համահունչ է անցած նիստի հավանությանն արժանացած առաջարկին, ուստի շնորհակալություն պետք է հայտնել նրանց:
Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ պատգամավորները կպաշտպանեն ԱԺ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ