Գարեթ Բեյլը «Ռեալին» 265 մլն է արժեցել
Սպորտ
Իսպանական El Mundo Deportivo պարբերականը հետազոտություն է անցկացրել Գարեթ Բեյլի` «Ռեալ» տեղափոխության վերաբերյալ:
Ֆուտբոլիստի տեղափոխության ընդհանուր գումարը կազմել է 265 մլն եվրո, որի մեջ ընդգրկվում է ոչ միայն ֆուտբոլիստի տրանսֆերային գումարը (պաշտոնապես՝ 91 մլն), այլև գործակալներին վճարված տոկոսները, ապահովագրության ծախսերը, գործարքին մասնակցած բոլոր անձանց ուղևորության և ապրուստի համար նախատեսված ծախսեր և այլն։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բեյլը Իսպանիայի առաջնությունում 13 խաղ է անցկացրել, դարձել է 8 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ