Թայլանդի ցույցերը հայ զբոսաշրջիկներին չեն անհանգստացնում
Հասարակություն
Թայլանդում տեղի ունեցող բողոքի ցույցերը որեւէ ազդեցություն չեն թողել հայ զբոսաշրջիկների նախասիրությունների վրա, եւ նրանք շարունակում են հանգստի համար նախապատվությունը տալ Թայլանդի զբոսաշրջային կենտրոններին: Պարզապես զբոսաշրջային ցանկից հանվել է այցելությունը մայրաքաղաք Բանգկոկ, եւ հայ զբոսաշրջիկներն իրենց հանգիստն անցկացնում են Պատտայա եւ Փհուկետի զբոսաշրջային կենտրոններում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հիմնականում դեպի Թայլանդ ուղեւորություն իրականացնող «Bluefly» զբոսաշրջային գործակալության տուր-մենեջեր Գոռ Ադուրյանը:
Նրա խոսքով, դեպի Թայլանդ այցելությունները տարեցտարի շատանում են, իսկ նոյեմբերից երկրում ներքաղաքական վիճակի անկայունությունը որեւէ ազդեցություն չի թողել: Դա մասնագետը պայմանավորում է ոչ միայն Թայլանդի բացառիկ գեղեցկությամբ, այլեւ իրավապահ մարմինների լավ աշխատանքով: Գոռ Ադուրյանի խոսքով, 10 օր առաջ է եղել Թայլանդում եւ համոզվել, որ զբոսաշրջային կենտրոններում խաղաղ է, հյուրերի հանգիստը չի խաթարվում, եւ ապահովվում է նրանց անվտանգությունը:
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ