Խոշոր հրդեհ Սպիտակ քաղաքի երկհարկանի հանրակացարանում. հրդեհի տարածումն արագանում է. Lorinews.am
Արտակարգ Պատահար
Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի երկհարկանի հանրակացարանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է lorinews.am-ի թղթակիցը, բնակելի հանրակացարան է մեկնել միանգամից 4 մարտական հաշվարկ:
Հրշեջները պայքարում են հրդեհի դեմ, սակայն այն մարել դեռևս այդպես էլ չի հաջողվում: Հանրակացարանը բնակեցված է, բնակիչներին հրշեջները տարհանել են, իսկ թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դեռևս պարզ չէ: 8 բնակարաններ կանգնած են ամբողջությամբ այրվելու վտանգի առաջ, բնակիչները խուճապի են մատնված, քանի որ շինությունը փայտից է, ու այս դեպքում, հրդեհի տարածումն արագանում է:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ