Սանդրո Ռոսելը` «Բարսելոնան» լքելու պատճառի մասին
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես լքելուց հետո, Սանդրո Ռոսել է նշել է.
«Վերջին ժամանակներս անխոհեմ և անարդար մեղադրանք կար իմ դեմ` գումարի անօրինական յուրացման վերաբերյալ, ինչը հանգեցրել է իմ դեմ դատական գործընթացի: Ի սկզբանե ասել եմ, որ Նեյմարի տրանսֆերը կոռեկտ էր: Նրա ձեռքբերումը մեր մրցակիցների համար նախանձի առիթ հանդիսացավ: Չեմ ցանկանում, որ անարդար մեղադրանքներն ազդեն «Բարսելոնայի» հեղինակության վրա, այդ պատճառով էլ իմ ժամանակն այստեղ իր ավարտին է հասել: Մեծ պատիվ է «Բարսելոնայի» նախագահը լինելը: Խնդրում եմ ակումբի անդամներին աջակցել նոր նախագահին՝ Ժոզեպ Բարտամեուին»,-Ռոսելի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Բարտամեուն կատալոնյան թիմի նախագահի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2016-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ