ՀՀԿ գրասենյակի մոտ այլևս չի կանգնում անգամ ՀՀԿ-ի Գևորիկը
Հայկական Մամուլ
Հոկտեմբերի վերջերին սկսված ՀՀԿ վերահաշվառման գործընթացն օրերս ավարտվել է: Արդեն 2016թ. ՏԻՄ ընտրությունների պատրաստություն տեսնող ՀՀԿ-ում հակված չեն խոսել հաշվառման արդյունքներից: Գրում է «Հրապարակ»-ը:
Դրանք առաջիկայում «կզեկուցվեն» ՀՀԿ նախագահին, որից հետո` ԳՄ-ին: Կարգազանցներ շա՞տ կային: «Ոչ շատ, բայց կային»:
Ի՞նչ արեցիք նրանց' կախեցի՞ք: «Ոչ, հանդիմանեցինք»: Ողջ կուսակցությա՞նը հանդիմանեցիք: «Ի՞նչ կապ ունի ողջ կուսակցությունը»: Ղեկավարությունից մարդիկ կայի՞ն մեջները: «Ոչ»: Բա ո՞ւմ հանդիմանեցիք: «Ձմեռ պապին»: Ինչո՞ւ: «Որ աշխարհում' Սիրիայում խաղաղություն չի հաստատում»:
Հաշվառման շրջանակներո՞ւմ է, որ ՀՀԿ գրասենյակի մոտ այլևս չի կանգնում անգամ ՀՀԿ-ի Գևորիկը: «Ցավակցում ենք լրագրողներիդ այդ առիթով, էլ թեմա չեք ունենա գրելու»: Մենք էլ ձեզ ենք ցավակցում Գևորիկի նման նվիրյալին կորցնելու համար:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ