Հավաք` ի հիշատակ հայազգի զոհված ցուցարար Սերգեյ Նիգոյանի
Հայկական Մամուլ
Այսօր ժամը 12:00-ին, Ուկրաինայի դեսպանատան դիմաց (հասցեն՝ Արաբկիր 29 փ., տուն 5/1) տեղի կունենա միջոցառում՝ ի հիշատակ հայազգի զոհված ցուցարար Սերգեյ Նիգոյանի և մյուսների: Ակցիան կազմակերպել են քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք դեմ են արտահայտվել Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցությանը: Գրում է «Հայկական Ժամանակ»-ը:
Նրանք նաև տարածել են հայտարարություն, որում, ասված է. «Հայաստանի ժողովրդավար և ազատ քաղաքացիներս խստորեն դատապարտում ենք Ուկրաինայի իշխանությունների կողմից իրականացրած բռնությունները սեփական քաղաքացիների և մարդկանց նկատմամբ, և մեր անհանգստությունն ենք հայտնում, որ նման գործելակերպը կարող է տարածվել Մաքսային միություն անդամագրման ցանկություն հայտնած երկրներում»: Իսկ խորհրդարանում ներգրավված քաղաքական ուժերը խիստ լոյալ վարք են դրսևորում Կիևում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ