Գազի թանկացումը և ցածր կալորիականությունը
Հայկական Մամուլ
Գազի և էլեկտրաէներգիայի սակագների թանկացումից հետո ՀՀ-ում և Երևանում գործող հացի որոշ արտադրամասերի ղեկավարներ դժգոհում են ոչ միայն գազի բարձր վարձավճարներից, այլև ցածր կալորիականությունից:
ՀՀ Կոտայքի մարզում գործող «Գառնու Սուրիկի լավաշ» գործարանի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգված նշեց, որ վերջին երկու-երեք ամիսների ընթացքում սկսել են վնասով աշխատել. «Դեռ կարողանում ենք մի քիչ վնասով աշխատել, յոլա ենք գնում:
Հիմա մտածում ենք, թե անցած ամսվա գազի վարձն ինչպես ենք մարելու: Նոյեմբեր ամսվա գազի վարձը մի կերպ պարտք ենք արել ու մուծել ենք: Եթե անցած ամսվանն էլ չկարողանանք մարել, ուրեմն հիմնարկությունը կփակվի»: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գործող «Արև-1» հացի գործարանի տնօրեն Ծատուր Մանուկյանը ևս դժգոհեց գազի որակից.
«Գազի հաշվիչները հենց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է տեղադրում: Կալորիականությունն ահավոր ցածր է, ես չգիտեմ, թե ինչպիսի հաշվիչներ են դնում: Աչքներս փակ է, ինչ ուզում են, պետք է տանք»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ