Թուրք ազգայնականը 2008-ին Հայաստան է եկել Արամ Սարգսյանի հրավերով
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ թուրք ազգայնական, «Գորշ գայլեր» կազմակերպության գաղափարակից, Հրանտ Դինքի սպանության պատվիրատուի կասկածյալներից մեկը համարվող Հասան Օքթայը 2008թ. Հայաստան է եկել ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի հրավերով: Ա. Սարգսյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ մեկ ճշտումով. «Նա մեր կողմից հրավիրված անձ չի եղել, եկել էր իբր փոխարինող մեկ ուրիշին և ընդհանրապես չներկայացավ: Ասաց, որ պրոֆեսոր է ու եկել է մասնակցելու նիստին: Երիտասարդների հետ կապված խնդիր էր քննարկվում: Ո՛չ վարչապետը, ո՛չ էլ մենք չենք իմացել, թե նա ով է»:
Գրանտային ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող այդ քննարկմանը մասնակցել են Վրաստանից, Ադրբեջանից ժամանած հյուրեր, իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է դասախոսի կարգավիճակով: Համացանցում հայտնված Հասան-վարչապետ լուսանկարն արվել է 2008թ. օգոստոսին: Ի դեպ, Հասան Օքթային ողջ ընթացքում ուղեկցել է ՀՀ ԱԱԾ-ն, և նա 2008-ից հետո մի անգամ էլ 2010-ին է Հայաստան ժամանել:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ