Կառավարությունը մտափոխվել է
Հայկական Մամուլ
Կառավարությունը, որ մտադրված էր պետական բյուջեի միջոցները համալրելու նպատակով աճուրդով վաճառել թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստը, երեկ մտափոխվել է: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Կառավարության նիստում հակառակ որոշումն է կայացվել: Իսկ պատճառը, պարզվում է, միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների նվազումն է եղել: Տեղի ունեցածը, թերեւս, հերթական ապացույցն է այս կառավարության, մեղմ ասած, անպատասխանատու գործելաոճի մասին. մի՞թե Տիգրան եւ Դավիթ Սարգսյանները չգիտեին միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների նվազման միտումների մասին, որ աճուրդի էին հանում պետական ունեցվածքը: Այնպես որ, նրանց քայլերը ծիծաղ են առաջացնում:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ