«Բորուսիան» Բունդեսլիգայում չի կարող պայքարել տիտղոսի համար. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ այս տարի իր ակումբը Գերմանիայի առաջնությունում չի կարող պայքարել տիտղոսի համար: Այս մասին տեղեկացնում է գերմանական մամուլը:
Մարզիչը, մասնավորապես, հայտարարել է, որ իրենց նպատակը «Բայերին» և Մյոնխենգլադբախի «Բորուսիային» շրջանցելն է:
«Փաստն այն է, որ երկրորդ շրջանում մեկնարկում ենք 4-րդ տեղում՝ «Բավարիային» զիջելով շատ միավորներով: Մեր նպատակը մյունխենցիներին շրջանցելը չէ: Կկենտրոնանանք մեզ ավելի մոտ մրցակիցների խաղին և ցանկանում ենք շրջանցել այն ակումբներին, որոնք մրցաշարային աղյուսակում մեզանից առաջ են: Թե ինչպես ենք պատրաստվել երկրորդ շրջանին, պարզ կլինի «Աուգսբուրգի» դեմ խաղին»,-նշել է Կլոպը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ