Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ Հութինների արձակած բալիստիկ հրթիռը որսացել են Մեդինայի շրջանում Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի և ռադիոտեղորոշիչ կայանների քարտեզը Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը 41-ամյա Ռոնալդուն ավարտում է ելույթները Պորտուգալիայի հավաքականում Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է (տեսանյութ) Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանել Փաշինյան․ Համընդհանուր հայտարարագրման նպատակը սոցիալական աջակցությունն առավել կարիքավոր խմբերին վերահասցեագրելն է 

Գեղարքունիքում ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության ձեռնարկած միջոցառումները

Հայաստան

Հունվարի 15-ին, աշխատանքային խորհրդակցության ընթացքում, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը տարածքային բաժինների պետերին հանձնարարական տվեց առավելագույնս հետեւողական լինել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, զինված հանցախմբերի վնասազերծման գործում' 2014 թվականն այդ առումով դարձնելով վճռորոշ տարի: Այս առանցքային ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները երկար սպասել չտվեցին: Ոստիկանության պետի հանձնարարականը տարընթերցումների տեղ չէր թողնում, իսկ Գեղարքունիքի մարզի պարագայում ուներ նաեւ կոնկրետ շարժառիթ: Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է Վարդենիսի տարածաշրջանի Ակունք գյուղում՝ ռեստորանային համալիրին հարակից տարածքում կատարված երկու հոգու սպանությունը, որի նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է: Այս գործի քննությամբ պարզվել է, որ դեպքից առաջ էլ տարբեր սննդի օբյեկտներում կրակոցներ են հնչել: Ոմն Ռաֆայել Թադեւոսյան, որն ազատվել էր պատժի կրումից, վերադարձել էր Վարդենիս, փորձում էր ստեղծել իր ազդեցության ոլորտը: Մի դեպքում Թադեւոսյանը, իր մոտ եղած ապօրինի զենքով' ատրճանակով չորս անգամ կրակել էր ռեստորանի սյանը, մեկ այլ դեպքում զենքը պահել էր մատուցողուհու վրա, ինչ է, թե վերջինս հատուկ ուշադրություն չէր դարձրել իր անձին, երբ նա բարեհաճել էր ներս մտնել, մի երրորդ դեպքում, արդեն իր որդու հետ, անհարկի վիճաբանություն էր սարքել երկու ուրիշ անձի հետ, դիտավորությամբ ոչնչացրել նրանց գույքը: Այս բոլոր սանձարձակությունների նպատակը մեկն էր' ձեւավորել հանցավոր ազդեցության տարածք: Այս փաստերի առթիվ էլ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են միջոցներ՝ Ռաֆայել Թադեւոսյանի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ: Քրեական գործի նախաքննության շրջանակներում կատարվել են տասից ավելի խուզարկություններ, հայտնաբերվել եւ առգրավվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք: Արկածախնդրության հետեւանքները ծանր էին, իսկ ոստիկանության արձագանքը' հստակ ու հատու: Իրենց լուրջ հեղինակություն կարծող այդ տարրերին պետք է զինաթափ անել բառի բուն եւ փոխաբերական իմաստով:

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը մի նպաստող հանգամանք է, որ կարող է ստեղծել անպատժելիության պատրանք: Այդ պատրանքը պետք է ցրել: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում խորհրդակցությունը կարճ տեւեց: Ասելիքը պարզ էր, հրահանգները' հասկանալի: Եվ տարածքային բաժինների աշխատակիցներն անցան գործի: Պայմանականորեն «Արսենալ» կոչված համալիր միջոցառումների ժամանակ սովորաբար մեծ տեղ է տրվում քարոզչությանը: Այդպես եղավ եւ այս անգամ, նաեւ՝ Գավառի տարածաշրջանում: - Չնայած միշտ էլ իրականացնում ենք նման միջոցառումներ,- ներկայացնում է Գավառի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Ա. Հովհաննիսյանը,- բայց այս անգամ դրանք ավելի նպատակային էին: Քարոզչությունն իրականացրինք այն մարդկանց շրջանում, ովքեր հավանական է, որ ունենային ապօրինի զենք-զինամթերք: Արդյունքը եղավ այն, որ մեկ օրում 11 քաղաքացի գիտակից վերաբերմունք ցուցաբերեց… Կամավոր հանձնողներից մեկն էլ պաշտպանական մարտերում վիրավորված ազատամարտիկ Աշոտ Հարությունյանն էր: - Մեր թաղայինը գիտեր, որ պատերազմի մասնակից եմ,- մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկը:- Հարցրեց' կարո՞ղ է զենք ունենաս: Հիշեցի, որ ունեմ: Իրար հետ բերեցինք բաժին, հանձնեցինք: Հիմա, փառք Աստծո, բանակ ունենք, էլ ես ի՞նչ եմ անում զենքը: Հարցը բոլորովին այլ կերպ է դրված որսորդական հրացանների պարագայում: Իհարկե, բոլոր զենքերը, նաեւ սրանք, եթե մնալու են բնակչության ձեռքին, ապա անպայման պետք է լինեն օրինական, գրանցված: Ոստիկանության Մարտունու բաժնում էլ կամավոր հանձնված զենքերի մեջ որսորդական հրացաններ կային: Հանձնողներից մեկն էլ Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Լյովա Հակոբյանն էր: - Պապիս հրացանն է,- ասում է,- հիշատակ: Համ էլ' գյուղում ենք ապրում, պետք կգա: Խոստացել են գրանցել ու վերադարձնել ինձ: Խոստացել են եւ խոստումը պահելու են: Ու միայն Հակոբյանը չի: Քարոզչությունը, որ տանում են ոստիկանները, լիովին հասկանալի է բոլոր օրինապահ քաղաքացիներին: Ո՞ր օրինապահը չի ցանկանա, որ իր զենքը լինի օրինական: Դա են ցանկանում նաեւ իրավապահները' հրաշալի գիտակցելով, որ հատկապես գյուղական վայրերում, հատկապես անասնապահությամբ զբաղվողներին հրացանը շատ պետք է: Օրինակա՛ն հրացանը: - Մենք մարդկանց բացատրում ենք, որ կամավոր հանձնելիս ազատվում են քրեական պատասխանատվությունից,- ասում է համայնքային ոստիկանության տեսուչ Հ. Հարոյանը,- իսկ որսորդական հրացանները հանձնելիս օգնում ենք, որ գրանցվեն ու վերադարձվեն տերերին: Նույն վիճակն է նաեւ Վարդենիսում:

Ոստիկանության Վարդենիսի բաժին բերված զինանոցում խուզարկությամբ հայտնաբերած եւ առգրավածն ավելի մեծ տոկոս էր կազմում:

Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված քարոզչությունն էլ արդյունավետ էր: Ամփոփենք 2014 թ. հունվարի 17-ին Գեղարքունիքի մարզում ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքները. երեք ինքնաձիգ, մեկ ինքնաշեն ինքնաձիգ, երկու ինքնաշեն ատրճանակ, մեկ ակոսավոր հրացան, 27 որսորդական հրացան, վեց նռնակ, նաեւ տարատեսակ այլ զինամթերք: Միակ բանը, որ անհնար է հաշվել ու ամփոփել, այն է, թե քանի հանցագործություն ու դժբախտ պատահար կանխվեց հունվարի 17-ի միջոցառմամբ: Միջոցառումները շարունակվում են:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄՀութինների արձակած բալիստիկ հրթիռը որսացել են Մեդինայի շրջանումԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի և ռադիոտեղորոշիչ կայանների քարտեզըԴատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը41-ամյա Ռոնալդուն ավարտում է ելույթները Պորտուգալիայի հավաքականումՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է (տեսանյութ) Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանելՓաշինյան․ Համընդհանուր հայտարարագրման նպատակը սոցիալական աջակցությունն առավել կարիքավոր խմբերին վերահասցեագրելն էՁուկ չէիք ուտում, կաթնամթե՞րք էլ չեք ուտում. Լրագրողի հարցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Անկարան չի ընդունում ԵՄ քննադատություններըՀայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը (տեսանյութ) Էրդողանը մտադիր է այցելել Բաքու՝ հարաբերություններում ճգնաժամի մասին հաղորդագրությունների պատճառով«Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքին»․ Վելայաթին՝ Փաշինյանին ուղղված հոդվածումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 5-ին Փաշինյան․ Ընդդիմության նպատակն է նսեմացնել ժողովրդի ինքնիշխանությունը, որպեսզի Հայաստանում պետություն չլինիՀանրապետության մեծ մասում, այդ թվում Երևանի բարձրադիր գոտում, սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, մերկասառույց Քանի դեռ կան ավտոմեքենաները ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին (տեսանյութ) Երևանի մետրոպոլիտենը հայտարարությամբ դիմել է քաղաքացիներին Հայաստանում բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման նոր ծրագիր կիրականացվի 4 ամիս է՝ կոչ եմ անում ցույց անել, ինչո՞ւ չեն անում․ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ) Լեհաստանից Ռուսաստան ռազմական բեռներ են տեղափոխել թաքստոցներով մեքենաներով․ 6 ձերբակալվածՓաշինյան․ Մեր նպատակն է կարճաժամկետ խաղաղությունը վերածել տասնամյակների և հարյուրամյակների խաղաղությանՀայաստանի պետական հաստատություններից մեկի անվանումից հանվել է «պատմական միջավայր» եզրույթը Վարույթ կա, բայց մեղադրյալներ չկան ինչը տարօրինակ փաստ է. Փաշինյանը մեղրիի երկաթգծի Քրգործի մասին (տեսանյութ) NASA-ի 30 միլիոն դոլարանոց փրկարարական առաքելությունը ձախողվել է․ Swift աստղադիտակն այրվել էՀայաստանում ֆիզիկական արհեստական բանականության յոթնամյա ծրագիր է հաստատվել Էրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի Ադրբեջան․ ԶԼՄ-ներ Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․ՊուտինՈւզում եմ մեկընդմիշտ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան (տեսանյութ) Զելենսկին կոշտ մեկնաբանություններ է արել Իլոն Մասկի հասցեինԶելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում նախատեսված եռակողմ բանակցություններըՈսկու գինը հոկտեմբերի 21-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4 150 դոլարը Փաշինյան․ Պետք է հասկանանք մեր այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը․ խոսքը 64 միլիարդ դրամի չարաշահման մասին էՖրանսիան մերժել է երկրի 2027 թվականի պետական ​​բյուջեի նախագիծըՓաշինյանը Թուրքիա կմեկնի․ «Այո, Անթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ COP-ին մասնակցելու»Հյուսիսային Կորեան թևավոր հրթիռներով զորավարժություններ է անցկացրելԴիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին (տեսանյութ) Երևանում քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավոր Պենտագոնը հայտարարել է, որ Հեգսեթը կմնա նախարարի պաշտոնում մինչև Թրամփի ժամկետի ավարտըՓաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոնՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հաջողվել է փրկել 15-ամյա տղայի կյանքը, ով էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով ծայրահեղ ծանր հոսպիտալացվել էր Իսրայելը միլիարդավոր դոլարների ամերիկյան զենք է պատվիրել՝ առանց ամբողջական ֆինանսավորմանԱդրբեջանի տարածքային պահանջների հարցը բանակցություններում օգտագործե՞լ եք որպես խաղաքարտ․ Վարդանյանը՝ ՄիրզոյանինՑանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան Մակրոնը խոստովանել է, որ կարոտում է Մերկելին և Դրագիին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում
Ամենադիտված