Շախմատի աշխարհի չեմպիոնը հյուրընկալվել է Տարոն Մարգարյանին
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է շախմատի աշխարհի չեմպիոն 12-ամյա Արամ Հակոբյանին:
Իմաստուն խաղի պատանի չեմպիոնն իր հաղթանակը գրանցել է Արաբական Միացյալ Էմիրություններում 2013-ի դեկտեմբերին անցկացված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հրավերի և հյուրընկալության համար՝ Արամ Հակոբյանը խոստացել է զարգացնել հաջողությունն ու միշտ բարձր պահել Երևանի պատիվը՝ նորանոր հաղթանակներ գրանցելով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ, շնորհավորելով շախմատի 12-ամյա աշխարհի չեմպիոնին և նրա մարզչին՝ Արարատ Սանթրյանին, մաղթել է մարզական նոր նվաճումներ և իր պատրաստակամությունն է հայտնել ըստ ամենայնի աջակցել պատանու մարզական հաջողությունների զարգացմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ