Սերգեյ Նիգոյանին հետմահու կոչում կշնորհեն
Աշխարհ
Ուկրաինայի Լվով քաղաքում առաջարկել են Կիևի բախումների ժամանակ մահացած ընդդիմադիր ակտիվիստներին հետմահու «Լվովի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Նման նախաձեռնությամբ Լվովի քաղաքային խորհրդում հանդես են եկել ազգայնական «Ազատություն» կուսակցության պատգամավորները:
Այս կոչումները կշնորհվեն Սերգեյ Նիգոյանին, Միխայիլ Ժիզնևսկուն, Յուրի Վերբիցկուն և ևս երկու հերոսի, որոնց անունները դեռ հայտնի չեն:
Նախատեսվում է, որ մահացածների ընտանիքներին հատկացվի 50.000 գրիվնի նյութական օգնություն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ