Շարունակվում են տանիքների ձյան և սառցալեզվակների հեռացման աշխատանքները (լուսանկարներ)
Հասարակություն
Մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ ընթանում են նաև բազմաբնակարան շենքերի տանիքներից ձյան, սառցալեզվակների և ջրորդաններում գոյացած սառույցի հեռացման աշխատանքները:
Առաջնային նպատակը քաղաքացիների անվտանգ անցուդարձի ապահովումն է: Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում է ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայությունը:
Զուգահեռաբար, ընթանում են Հանրապետության հրապարակի միջնահատվածի ձյան մաքրման աշխատանքները: Կուտակված ձյունը տեղափոխվում է համապատասխան վայր:
![]()



















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ