ՆԱՏՕ-ում արկածախնդրություն չեն սիրում. Սեյրան Օհանյան
Հասարակություն
Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը համարում է բավարար: Այս մասին այսօր կայացած ամփոփիչ ասուլիսին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Վերջինս նշեց, որ եթե Մինսկի խմբի գործունեությունը չլիներ, պատերազմից հետո այս տարիների ընթացքում չէինք կարողանա ապահովել թեկուզև հարաբերական խաղաղություն:
«Թեկուզ Ադրբեջանի ղեկավարությունը չի համաձայնում, բայց մենք էլ մեր կողմից` հայտնելով միջազգային կառույցներին` ՄԽ համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչին, միակողմանի հետաքննություններ ենք անցկացնում, հատկապես, որ իրեղեն ապացույցներ կան գործողությունների վայրում»,- ասաց Օհանյանը:
Հարցին, թե ինչպես են մեկնաբանում այն լուրերը, թե իբր ՆԱՏՕ-ն փորձում է շրջանցել ԵԱՀԿ Մինսկի խմբին և մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Օհանյանն ասաց. «ՆԱՏՕ-ն կողմ է, որ տարածաշրջանում հակամարտության խնդիրները լուծվեն խաղաղ եղանակով: ՆԱՏՕ-ում արկածախնդրություն չեն սիրում»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ