Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. 3 վիրավորների կյանքի համար պայքարում են բժիշկները. shamshyan.com
Արտակարգ Պատահար
Այսօրч հունվարի 24-ին, խոշոր ավտովթար ու հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ կժամանեին ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները' 1 մարտական հաշվարկով, Таврия ЗАЗ մակնիշի ավտոմեքենան ամբողջովին այրվել է:
Տարբեր աստիճանի այրվածքներով Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն են տեղափոխվել 24-ամյա Գրիշա Քոսակյանը, 24-ամյա Նարեկ Ադիբեկյանը և 25-ամյա Ռազմիկ Սահակյանը, ովքեր ըստ բժիշկների, գտնվում են ծանր վիճակում: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները:
Դեպքի վայր ժամանած ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները' ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ պարզել են, որ ժամը 20:30-ի սահմաններում նշված փողոցում բախվել են Таврия ЗАЗ մակնիշի 35 VՕ 767 համարանիշի և Mercedes մակնիշի 78 UU 078 համարանիշի ավտոմեքենաները, ինչից հետո Таврия-ն ամբողջությամբ այրվել է:
Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ