Բացթողումներ էլ կան, ու պատիժն իրեն սպասել չի տա. Սեյրան Օհանյան
Հայկական Մամուլ
Երեկ՝ մամլո ասուլիսի ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ պրոֆիլակտիկ միջոցառումներ են անցկացվում զորամասերում՝ զինվորների առողջական վիճակը ստուգելու համար: Եվ, հաշվի առնելով հիվանդության հետեւանքով մահացած զինվորների դեպքերը, նախարարը հայտարարեց, որ բուժծառայությունների զարգացումն այսօրվա առաջնահերթ հարցերից մեկն է: Գրում է «Ժողովուրդ»-ը:
«Կադրային փոփոխություններ են իրականացվել, ընդունվել է զարգացման ծրագիր, անցկացվում են հոսպիտալներում պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքներ: Ցանկանում եմ նշել, որ բժիշկների կարծիքով՝ հիվանդությունները, որոնք հանգեցրել են զինվորների մահվան, կայծակնային բնույթ էին կրում, եւ նման դեպքերում բժշկությունն անզոր է»,-նշեց նա՝ հավելելով, որ բացթողումներ էլ կան, ու պատիժն իրեն սպասել չի տա:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ