ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանը մոտ երկու ամիս է, ինչ կալանավորված է
Հայկական Մամուլ
Երեկ Բելգիայից տեղեկություններ ստացանք, որ մոտ երկու ամիս է, ինչ կալանավորված է այնտեղ ապաստան գտած Գրիշա Վիրաբյանը, ում գործով 2012-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դրական վճիռ էր կայացրել: Նա այնտեղ դանակահարել է Ա. Ա.-ին՝ իբր իրեն «մեր քրֆելու համար»: Դեպքի առնչությամբ փորձեցինք հարցուփորձ անել Բրյուսելում բնակվող մեր հայրենակիցների շրջանակներում: Ի զարմանս մեզ, Բելգիայում բնակվող հայերը Հայաստանում արդարության ջատագով Վիրաբյանի մասին անհավանական տեղեկություններ փոխանցեցին: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Մասնավորապես այն, որ Վիրաբյանը Հայաստանի իշխանությունների դեմ տարած հաղթանակի եւ հատուկ կարգավիճակի շնորհիվ ոչ միայն ֆինանսապես ապահովված է եղել, այլեւ փորձել է «արտոնյալի» կարգավիճակ ձեռք բերել եւ տեղի հայ համայնքում հարցեր կարգավորել:
Մեզ պատմեցին, որ Վիրաբյանը նաեւ պատժել է նրանց, ովքեր չեն անցել իր թրի տակով՝ բազմաթիվ հայերին, որոնք, գաղտնիք չէ, օտար ափերում փորձում են բնադրվել կեղծ փաստաթղթերով. Վիրաբյանը սրանց մասին տեղեկատվություն է փոխանցել համապատասխան մարմիններին: Վիրաբյանից տուժած 35-40 տարեկան տղամարդու կյանքը դժվարությամբ, բայց փրկել են, փետրվարի 4-ին նրան պատրաստվում են երկրորդ անգամ վիրահատել:
Վիրաբյանը, հիշեցնենք, ՀԺԿ անդամ էր, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ