«Հաղթանակ» զբոսայգին Ռուբեն Վարդանյանին հանձնելու գործընթացը կարելի է ավարտված համարել
Հայկական Մամուլ
«Հաղթանակ» զբոսայգին ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանին հանձնելու գործընթացը, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, կարելի է ավարտված համարել: Շուտով այդ մասին կլինի պաշտոնական հայտարարություն: Գրում է «Հայկական Ժամանակ»-ը:
Նշենք, որ Երևանի «Հաղթանակ» զբոսայգին Ռուբեն Վարդանյանին հանձնելու մասին խոսակցությունները սկսեցին տարածվել դեռ երեք տարի առաջ: Սակայն որոշ ժամանակ անց դրանք մարեցին, իսկ անցած տարի հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջ ծավալված օֆշորային սկանդալը շոշափում է անձամբ Ռուբեն Վարդանյանի շահերը: Օֆշորներում անհետացած ավելի քան 10 միլիոն դոլարը «արտահոսել» էր հենց Ռուբեն Վարդանյանին պատկանող «Ամերիա» բանկից:
Այսինքն, հենց Ռուբեն Վարդանյանին էին «քցել»: Վերջինիս «սիրտը շահելու» համար ՀՀ կառավարությունն անցած տարի որոշեց նրա կողմից իրականացվող դիլիջանյան ծրագիրը ազատել հարկերից: Բայց երևի թե բավարար չեղավ: Ու հիմա, ըստ էության, արդեն որոշում է կայացվել Երևանի «Հաղթանակ» զբոսայգին էլ հանձնել: Բավարար կլինի դա, թե ոչ, կերևա ապագայում:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ