Կորեական լրատվամիջոցներին թույլատրե՞լ են նկարել և տարածել Սերժ Սարգսյանի լուսանկարը
Հայկական Մամուլ
Հայաստանի պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել` արդյոք իրենք կորեական լրատվամիջոցներին թույլատրել են նկարել և տարածել Սերժ Սարգսյանի լուսանկարը երիտասարդացման թերապիա անցնելու ընթացքում: Հարությունյանը, որն ի պաշտոնե դժկամությամբ էր խոսում, զարմացավ.
«Ի՞նչ է, մարդուն չի՞ կարելի լուսանկարել, ի՞նչ է եղել»: Մյուս բոլոր հարցերը նա հորդորեց տալ ՀՀ նախագահի աշխատակազմին: Սակայն այստեղից որևէ մեկը չպատասխանեց «Ժողովուրդ»-ի հարցերին, և այդպես էլ անհասկանալի մնաց, թե ով է լուսանկարել ՀՀ նախագահին, և արդյոք հնարավոր է՝ համացանցում առաջիկայում այլ՝ առավել անհարմար կադրեր հայտնվեն:
Հիշեցնենք, որ կորեական զբոսաշրջային նորությունների «Չոսուն» կայքը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Սերժ Սարգսյանը հունվարի 7-17-ը Չաումի կենտրոնում բուժումներ է ստացել, այդ թվում՝ ցողունային բջիջների թերապիա, սպա և երիտասարդացման, քաշի վերահսկման «պրոցեդուրաներ», մարմնի հարթեցում և մերսում:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ