Ինքնաձիգ և փամփուշտներ` մետրոյի կայարանի մոտ
ԱՐԽԻՎ
Հունվարի 24-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ մետրոյի «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ գտնվող աղբարկղում զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 9 մմ տրամաչափի անհայտ տիպի ինքնաձիգ և 5,45 մմ տրամաչափի 63 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)