Կիևում առևանգվել է ևս 4 ոստիկան. ԶԼՄ-ներ (ուղիղ)
Աշխարհ
Ինչպես հայտնում է UNIAN-ը, Ուկրաինայի ՆԳՆ-ն պահանջներ է դրել ցուցարարների առջև, ըստ որի՝ նրանք պետք է անհապաղ ազատ արձակեն առևանգված իրավապահներին: Այս մասին հայտնում Ուկրաինայի ՆԳՆ-ի կայքը:
«Երկու ոստիկան դեռևս փակի տակ են պահվում Կիևի քաղաքային վարչակազմի շենքում: Ողջ գիշեր բանակցություններ են ընթացել ընդդիմության և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև, որը, սակայն, ոչ մի արդյունք չի տվել: Առևանգված ոստիկանների մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդվում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ տեղական ԶԼՄ-ների` լուրեր են պտտվում, որ առևանգվել է ևս 4 ոստիկան, իսկ ընդհարումների արդյունքում` 3 ցուցարար հոսպիտալացվել է:
Կիևում իրավիճակը շարունակում է մնալ անկառավարելի, երկու կողմերն էլ մեծ ագրեսիա են ցուցաբերում, որը սկսել է անդառնալի հետևանքների հանգեցնել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ