Նորայր Գյոզալյանը պայմանագիր կնքեց «Ալաշկերտի» հետ
Սպորտ
Հայաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը, ով ընթացիկ մրցաշրջանի աշնանային հատվածն անցկացրեց Բելառուսի «ՏՈՐՊԵԴՈ-ԲԵԼԱԶ» թիմում, պայմանագիր ստորագրեց «Ալաշկերտի» հետ:
24-ամյա հարձակվողը ձմեռային դադարի ժամանակ վերադարձել էր Հայաստան և դեռ հունվարի 7-ից մասնակցում էր «Ալաշկերտի» նախապատրաստական մարզումներին: Այժմ, դառնալով ակումբի լիիրավ անդամ, Նորայր Գյոզալյանն այսօր գիշերը կմեկնի Անթալիա և կմիանա՝ այնտեղ ուսումնամարզական հավաք անցկացնող իր նոր թիմակիցներին. տեղեկացնում է «Ալաշկերտի» պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ