Հրադադարն ավարտվեց. Տյագնիբոկը, Յացենյուկը, Կլիչկոն հայտնվեցին բարիկադների օրենքներից դուրս. լուսանկարներ
Աշխարհ
Կիև՝ առավոտյան ժամը 06:00-ը: Հենց նոր վերադարձա կռվից: Այն արդեն սկսվել է: Գևուշևսկովոյի ճանապարհին հանդիպեցի ոստիկանական ավտոբուսի: Ըստ երևույթին՝ ոստիկանության ուժերը համալրվում են: Այս մասին գրում է glavcom.ua-ի թղթակիցը:

Եվրոպական հրապարակում սահադաշտ է ձևավորվել: Սկսվող մարտական գործողություններն ու այրվող անվադողերը զինվորականներին ստիպել են ամբողջ հզորությամբ աշխատող երկու ջրային մեքենա աշխատեցնել:

Գրուշևսկովոյում սկսվել են ճամբարներ կառուցել:

Ցուցարարները հարձակման միջոցով գրավել են մարզադաշտի ամբողջ բարձրությունը: Զինվորականները ստիպված եղան նահանջել:
Ամեն ինչ այրվում է. կառուցվում են լրացուցիչ բարիկադներ:





Շուրջբոլորը ռումբեր են պայթում, փամփուշտներ, արցունքաբեր գազ: Ցուցարարները պատասխանում են մեծ հրավառությամբ:
Զինվորականները կրակի գնդակներ են երկինք հանում ու պայթեցնում:
Ես գազի մեծ չափաքանակ եմ ընդունել: Դիմեցի կլինիկա:
Հետագայում, երբ պատրաստվում էի հեռանալ, հիվանդանոց դիմեց առաջին տուժածը. տղամարդը ծիծաղում էր:



Մեջքիս՝ անցք է բացվել:

Բժիշկներն աշխատում են շատ սահուն և հստակ: Ներսում 4 սեղան կա, որտեղ պատրաստ են ընդունել վիրավորներին, աթոռներ՝ գազից տուժածների համար, որտեղ նրանց ցուցաբերում են առաջին բուժօգնությունը: Սեղանների վրա դեղերի և բժշկական գործիքների մեծ քանակություն կա: Հիմնականում աշխատում են երիտասարդ աղջիկներ և տղաներ՝ 20-23 տարեկան, ովքեր աշխատում են ավագ բժիշկների ենթակայությամբ: Խնդրում են հնարավորության դեպքում դեմքը փակ պահել:

Եվս մեկ վիրավոր. նրա ոտքը վնասվել է ուժեղ պայթյունից:

Գրոհայինները խիստ մրսում են:




Կիևում տեղի ունեցող իրադարձություններն ու տիրող իրավիճակն առավել մանրամասն՝ լուսանկարներում:











































































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ