Պելեն միշտ էլ երկրորդն է լինելու համաշխարհային ֆուտբոլում` Մարադոնայից հետո. Մարադոնա
Սպորտ
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է Պելեին` պատվավոր «Ոսկե գնդակ» շնորհելու մասին ՖԻՖԱ-ի որոշումը:
«Ինչպե՞ս կարող եք ասել, որ Պելեն «Ոսկե գնդակ» է ստացել ինձանից վաղ: Ես մրցանակ ստացել եմ 1996թ-ին` Փարիզում: Կարծում եմ, որ նա միշտ աշխարհի երկրորդ ֆուտբոլիստն է լինելու` Մարադոնայից հետո: Նույնիսկ Բրազիլիայում է նա երկրորդը՝ զիջելով Այրտոն Սենային: Նա միշտ էլ երկրորդն է լինելու թե’ համաշխարհային ֆուտբոլում, թե’ բրազիլական սպորտում: Այս տարի` խոսելով «Ոսկե գնդակի» դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի մասին, Պելեն նրան Կրիշտիանու Լեոնարդու անվանեց: Սա խոսում է այն մասին, թե ինչ է նա իրենից ներկայացնում»,-Մարադոնայի խոսքը մեջբերում է ESPN-ն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ