Կլիչկոյին չի հաջողվում Արդարադատության նախարարության շենքից դուրս բերել ցուցարարներին
Աշխարհ
Ցուցարարները չեն պատրաստվում լքել գրավված Արդարադատության նախարարության շենքը` չնայած Կլիչկոյի միջամտությանը: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
«Ես փորձել եմ խոսել նրանց հետ: Ցավոք, նրանք հրաժարվում են և կշարունակեն մնալ այնտեղ: Այժմ մենք կրկին փորձում ենք ընդհանուր համաձայնության գալ, որպեսզի ակտիվիստներն ազատեն տարածքը»,-հայտարարել է «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Արդարադատության նախարարության շենքը գրավել է դիմակավորված մոտ 200 ցուցարար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն