«Նոու Կամպի» հակառեկորդը
Սպորտ
Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում տեղի ունեցած «Բարսելոնա»-«Մալագա» հանդիպումն այս մրցաշրջանում «Նոու Կամպ» մարզադաշտ այցելուների քանակով հակառեկորդ է սահմանել: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Հանդիպմանը ներկա է գտնվել 56 335 մարդ, այն դեպքում, երբ մարզադաշտը տեղավորում է 99 300 մարդ: Ակումբում ենթադրում են, որ նման ցածր ցուցանիշը պայմանավորված է հանդիպման ուշ ժամով:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է կատալոնյան ակումբի հաղթանակով՝ 3:0 հաշվով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ