«Արարատը» կմասնակցի Albena Cup-2014 մրցաշարին
Սպորտ
Երևանի «Արարատը» կմասնակցի Albena Cup-2014 մրցաշարին, որը կկայանա փետրվարի 3-ից 12-ը Բուլղարիայում: Այս մասին տեղեկացնում է ակումբի vk.com-ի պաշտոնական էջը:
8 թիմեր կբաժանվեն 2 խմբերի: 1-2 տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/2 եզրափակիչ: Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերը բացի գավաթից կստանան դրամական մրցանակներ: Կլինեն նաև անհատական մրցանակներ «լավագույն դարպասապահ», «լավագույն պաշտպան», «ամենաարդյունավետ ֆուտբոլիստ» անվանակարգերի համար:
Նշենք, որ «Արարատը» հայկական առաջին ակումբն է, որը կմասնակցի այս մրցաշարին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ