Որքանո՞վ կթանկանան ապրանքատեսակները Մաքսային Միության անդամ դառնալուց հետո
Հայկական Մամուլ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ամենայն մանրամասնությամբ կազմել է այն ապրանքների ցանկը, որոնց ներկրումը Հայաստան ՄՄ անդամ դառնալուց հետո կհարկվի լրացուցիչ մաքսատուրքով։ Թանկանալու է սննդամթերքը, դեղորայքը, ամենօրյա կենցաղում օգտագործվող բազմաթիվ ապրանքներ: Գրում է «Հայկական Ժամանակ»-ը:
Այսպես, առնվազն 5 տոկոսով թանկանալու է Հայաստան ներկրվող տավարի միսը։ Եթե մինչև հիմա տավարի մսի վրա գործում էր 10 տոկոս մաքսատուրք, ապա ՄՄ-ին անդամակցելուց հետո մաքսատուրքը կբարձրանա մինչև 15 տոկոսի։ Թռչնի միսը կթանկանա 15 տոկոսով, քանի որ գործող մաքսատուրքը 10 տոկոս է, կդաոնա 25 տոկոս։ Կաթնամթերքը կթանկանա միջինը 8.3 տոկոսով, ցորենը կթանկանա 5 տոկոսով, բրինձը 13 տոկոսով, ձեթը, դեղորայքը 5 տոկոսով, օճառն ու կենցաղային քիմիան ավելի քան 13 տոկոսով, բենզինը` 5 տոկոսով և այլն և այսպես շարունակ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ