23 ավտոցիստեռների չեն թողնում մուտք գործել Հայաստան
Հայկական Մամուլ
Երեկ «ՀԺ»-ն ահազանգ ստացավ, որ Մեղրիի մաքսակետում 23 ավտոցիստեռների չեն թողնում մուտք գործել Հայաստան: Յուրաքանչյուրն ավելի քան 20 տոննա տարողությամբ այդ ցիստեռները Իրաքից Հայաստան են բերել դիզվառելիք, սակայն մաքսավորների ստեղծած խոչընդոտների պատճառով չեն կարողանում մաքսազերծել այն:
Դիզվառելիքը ներկրող գործարարները մաքսավորներից պահանջել են պաշտոնապես հիմնավորել և գրավոր տրամադրել բեռը չմաքսազերծելու պատճառները, որպեսզի կարողանան դիզվառելիքը տեղափոխել այլ երկիր կամ ետ տանել: Սակայն մեր մաքսավորները չեն հիմնավորում: Անձնական զրույցներում մաքսավորները նշում են, որ իրավական տեսանկյունից որևէ պատճառ չկա, բեռը չմաքսազերծելու և իրենց գործողությունները բացատրում են բոլորովին այլ՝ ոչ իրավական դրդապատճառներով:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ