Կլիչկոն իմաստ չի տեսնում Յանուկովիչի կառավարության կազմ մտնելու մեջ
Աշխարհ
Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ իրեն չի տեսնում նախագահ Վիկտոր Յանուկովիչի կառավարության կազմում: Այս մասին հաղարդում է itar-tass-ը:
«Իմաստ չկա ինձ հետ քննարկել կառավարությունում պաշտոնի հարցը, ես անմիջապես ասացի, որ այդ հարցը քննարկելն իմաստ չունի»,- ճեպազրույցից հետո լրագրողներին հայտնել է Կլիչկոն:
Ընդդիմադիր «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը նույնպես մերժել է Յանուկովիչի՝ Ուկրաինայի կառավարությունը գլխավորելու առաջարկը:
Բացի այդ, Յանուկովիչն ու ընդդիմությունը քննարկումների ընթացքում եկել են այն եզրահանգման, որ Ուկրաինայի գործող Սահմանադրությունն անկատար է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ