«Բորուսիան» չի հանձնվի չեմպիոնության համար պայքարում. Կել
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Սեբաստիան Կելը կարծում է, որ իր թիմը Գերմանիայի չեմպիոնության համար դեռևս պայքարելու հնարավորություն ունի:
«Մենք հիասթափված ենք «Աուգսբուրգի» դեմ խաղի արդյունքից, սակայն պետք է շարունակենք պայքարը: Երկրի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում հանձնվել չենք պատրաստվում»,-ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 18-րդ տուրում Կլոպի թիմը ոչ ոքի՝ 2:2 խաղաց «Աուգսբուրգի» դեմ և այժմ մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է: Դորտմունդցիներն իրենցից մեկ խաղ պակաս անցկացրած Մյունխենի «Բավարիային» զիջում են 14 միավորով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ