Գևորգ Ղազարյանը չի մեկնել «Կայրաթի» հավաքին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը չի ժամանել Թուրքիայում անցկացվող «Կայրաթի» հավաքին:
25-ամյա ֆուտբոլիստն ԱՄԷ-ում միացել էր «Կայրաթին»: Սկզբում ֆուտբոլիստը հրաժարվել էր ակումբի կազմում մարզվելուց, քանի դեռ պայմանագիր չէր կնքել, սակայն հետագայում փոխել է որոշումը և նույնիսկ մասնակցել «Կրասնոդարի» դեմ ստուգողական հանդիպմանը:
Այնուամենայինիվ, կողմերի միջև պայմանագիր չկնքվեց: Ղազարյանը պետք է մասնակցեր ակումբի հավաքին՝ Թուրքիայում, սակայն նա դեռ չի միացել թիմին: sports.kz գրում է, որ կողմերի միջև պայմանագիր կնքելու հավանականությունն այնքան էլ մեծ չէ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Կարագանդայի «Շախտյորին»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ