Ազարովի հրաժարականի հայտարարությունը դեռ հրաժարականը չէ. Օլեյնիկ
Աշխարհ
Ինչպես տեղեկացնում է UNIAN-ը, Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հրաժարականի մասին հայտարարությունը դեռ հրաժարական չէ: Այս մասին հայտնել է Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Վլադիմիր Օլեյնիկը:
«Վարչապետի հրաժարականի հայտարարությունը դեռ հրաժարականը չէ: Անհրաժեշտ է, որ նախագահն ընդունի նման հրաժարականը: Հուսանք՝ սա քաղաքական խաղ չէ»,-ասել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Ուկրաինայի նախարարների գրասենյակի հաղորդագրության մեջ հայտարարվել էր երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովի հրաժարականի մասին:
Ավելի ուշ, Ազարովը հայտնել էր, որ ինքն է այս որոշումն ընդունել՝ ելնելով Ուկրաինայի բնակիչների շահերից, որ հանգիստ կարողանա նայել յուրաքանչյուր քաղաքացու աչքերին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ