«Ռեալը» չի կարողանում մարսել այն, որ մեր թիմում խաղում են Մեսսին և Նեյմարը. Բարտոմեու
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն անդրադարձել է թիմի ղեկավարության կազմում տեղի ունեցած փոփոխություններին և նշել, որ այս ամենում իր դերն է ունեցել նաև Մադրիդի «Ռեալը»:
«Մադրիդում չեն կարողանում մարսել այն, որ մեր թիմում հանդես են գալիս այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մեսսին և Նեյմարը: Նրանք չեն կարողանում համակերպվել այն փաստին, որ «Բարսելոնան» վերջին տարիներին առաջատար է: Մեր թիմի նկատմամբ հստակ տրամադրվածություն կա, և եթե մեզ չեն կարողանում հաղթել մարզադաշտում, ապա ցանկանում են դա անել աշխատասենյակներում»,-նախագահի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Նեյմարի տրանսֆային գումարը կազմել է 57 մլն եվրո: Հետագայում հայտնի դարձավ, որ կատալոնացիները 95մլն են տվել ֆուտբոլիստի տրանսֆերի համար, իսկ ակումբի նախկին նախագահ Սանդրո Ռոսելը յուրացրել է 40 միլիոնը: Ռոսելը բացատրություն տալու պատրաստակամություն է հայտնել, որից հետո հրաժարական տվել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ