Նոր մանրամասներ. Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին լոմով է կռիվ գնացել . Aravot.am
Հայաստան
Գորիսի 1992- 1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը նոր մանրամասներ է ներկայացնում հունվարի 22-ին լույս 23-ի գիշերը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդու և Գորիսում «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակցի միջադեպի մասին: Այս մասին գրում է aravot.am-ը:
«Լիսկայի եղբորորդի, թմրամոլ Մայիս Խաչատրյանն իր ազգական Յուրա Մանուչարյանի հետ հարձակվել է «Ֆլեշ» ընկերությանը պատկանող բենզալցակայանի աշխատակից Վիտալիկ Մեսրոպյանի վրա, մետաղյա լոմով ջարդուխուրդ արել նրան, պատճառել մարմնական լուրջ վնասվածքներ: Վերջինիս մի կերպ է հաջողվել փրկվել»,-ասաց պարոն Հարությունյանը: Նրա տեղեկություններով, Ոստիկանությանը դեռ չի հաջողվել հայտնաբերել ոչ Մայիս Խաչատրյանին ոչ էլ տուժող Վիտալիկ Մեսրոպյանին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից