«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» «Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» 

«Սա՛ է իմ բաժին Տիգրան Մանսուրյանը»

Գիտություն և Մշակույթ

Դավիթ Գյուլզադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Մանսուրյանի հզորության չափն ինձ պարզ դարձավ համալսարանական մի օր, որն անմիջականորեն կապված չէր երաժշտության հետ։

Արդեն մի քանի տարի էր՝ շատերի պես ինձ էլ հուզում ու ձգում էր նրա մեղեդու քնարականությունը, որ մի կողմից՝ բոլորովին նոր էր, մյուս կողմից, թվում է, հնուց, վաղնջականության աստիճանի հնուց էր գալիս նրա խորհրդավոր հնչյունաշարը և ասես հոգիդ էլ մասնակից դարձնում դրա ստեղծմանը...

Բայց համալսարանում նրա հայտնվելն անակնկալ էր բոլորիս համար, որովհետև հանդիպումը Հրանտ Մաթևոսյանի հետ էր։ Ընդունված պաշտոնական հանդիպումներից տարբեր մի բան էր տեղի ունենում այդ օրը։ Ոչ մի գրականագետ ելույթ չունեցավ, թեև մի քանիսը նստած էին լսարանում (մեծ լսարաններից մեկն էր, որ նաև որպես դահլիճ էր ծառայում. բեմի ձախ անկյունում դաշնամուր էլ կար)։ Գրավոր հարցեր էին ուղղում գրողին, նա էլ թեթև, մաթևոսյանավարի, երբեմն առտնին բառուբանով հիմնականում կարճ ու սրամիտ պատասխաններ էր տալիս։ Եղան նաև ազգային խնդիրներին, կեցության իմաստասիրությանը վերաբերող հարցեր, որոնց պատասխանելիս զարմանալիորեն փոխվեց Մաթևոսյանը թե՛ կերպարանքով, թե՛ մտքերի՝ երբեմն կատաղության հասնող տարափով։ Այդ ողջ ընթացքում բեմում՝ գրողի կողքին, լուռ նստած, կզակը ձեռքին հենած՝ ուշադիր լսում էր նրան Տիգրան Մանսուրյանը։ Պահ առ պահ հետևում էի երկուսին, նրանց շարժուձևին, Մաթևոսյանի սուր նկատումների ժամանակ Մանսուրյանի դիմախաղին ու լարվելուն... Եվ ահա, ինձ թվաց՝ երևի մի փոքր շունչ առնելու համար, որովհետև վերջին դադարից առաջ խոսքի ու մտքի հսկայական եռանդ վատնեց Մաթևոսյանը, երկուսի հայացքների անբառ համաձայնությամբ տեղից ելավ Մանսուրյանը։ Մտածեցի, մի երկու րոպե, որպեսզի ընկերը փոքր-ինչ ուժակալի, ընդունված կարգով հավուր պատշաճի կգովի գրողին ու կնստի։ Բայց...

Եթե ասեմ, որ իմ սիրելի գրականագետներից և ոչ մեկից գրականության մասին ավելի գեղեցիկ և համընդգրկուն խոսք լսած չկամ, հավատացե՛ք. հավատացե՛ք, որովհետև իսկություն է դա։ Ավելի խոր, քան ուրիշ մեկը, Մաթևոսյանի արժեքն այդպես ներկայացրած չկա իմ հիշողության մեջ։ Եվ դա ոչ ձոն էր, ոչ փառաբանություն գրողին։ Թե կուզեք իմանալ, իսկի նրա գրականության մասին էլ չէր առարկայնորեն, բայցև ներկայացրածն ամբողջովին ՄԱԹևՈՍՅԱՆ էր, որովհետև Մաթևոսյան երևույթը երևութանում էր մեզ մերթ մեր մշակույթի պատմության, մերթ արվեստի տարբեր ճյուղերի՝ երաժշտության, քանդակագործության, գեղանկարչության, ճարտարապետության շերտավորումներով։ Դա հընթացս արարվող դասախոսություն էր, գեղագիտություն էր՝ ոչ միայն այդ ճյուղերի ներդաշն առաքմամբ ներկաների ունկերին, այլև գեղագիտություն էր՝ այդ ունկերը շոյող գեղեցկախոսությամբ, որի անբաժան մասն էր ասես իր հայտնաբերած գեղեցկությունից հմայված, ինչպես երեխան է հմայվում և վայրկյան առաջ շոշափել ուզում իրեն պարզած անսովոր խաղալիքը, ձեռքերի փոքր-ինչ անսովոր, դրանց տիրոջ ամոթխածությունը մատնող բեկբեկուն շարժումը... Իր այդ հմա՛յքով հմայեց-քարացրեց դահլիճը, որը մինչև կհասցներ ուշքի գալ, նրա՝ խոսելիս երերացող մատները տիրաբար իշխեցին ստեղների վրա, ու ծավալվե՜ց, կոհակվե՜ց, երկինք տարավ ու սահուն վար բերեց մեր հոգիները մանսուրյանական մեղեդին՝ աստվածատո՛ւր, աստվածաշո՛ւնչ, աստվածարա՛ր...

Չէ, ինչքան էլ ի՛նքն էր բեմի վրա, ինչքան էլ ի՛ր շուրթերն էին բացուխուփ լինում, խոսողն ինքը չէ՛ր. ասելիքը հոգուց էր բխում, հոգի՛ն էր խոսում... Ո՛չ, չէ՛ր խոսում, ստեղծում-արարում էր այդ պահին, և ծանոթ երաժշտությունն անգամ իր նվիրական մատների տակ նորի՛ց ու նո՛ր բան էր ստեղծում...
Սա՛ է իմ բաժին ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ
Ամենադիտված