Մեր զինված ուժերն ի վիճակի է ու կարողանում է ամեն պահ իր ներուժով արժանի հարված տալ թշնամուն. ազատամարտիկ
Հասարակություն
Հունվարի 28-ն Ազգային բանակի օրն է՝ Հայաստանի ամենակարևոր օրերից մեկը:
Հայոց բանակի ստեղծումն ու պատմությունն անքակտելիորեն կապված են հայոց պետականության ստեղծման պատմական իրողության հետ, քանզի «պետություն» և «բանակ» հասկացությունները միմյանց պայմանավորող են, և դժվար է, եթե չասենք անկարելի, պատկերացնել մեկն առանց մյուսի: Ե՛վ մեկի, և՛ մյուսի համար սկիզբը եղավ 1988-ի փետրվարը՝ սկիզբը Ղարաբաղի համար պայքարի, պետականության վերականգնման ու Ազգային բանակի ստեղծման:
Բանակի կազմավորման և անցած 22 տարվա մասին Լուրեր.com-ը զրուցեց ազատամարտիկ Մուշեղ Բաբայանի հետ:
«Հայոց բանակը մեր զավակն է: Այսօր համաժողովրդական տոն է և իրականում, եթե մենք մի ձեռքբերում ունենք՝ այդ ձեռքբերումը բանակն է և մենք բոլորս հպարտանում ենք, որ այդ բանակն ունենք և, ինչո՞ւ չէ, նաև լումա ունենք դրա կայացման հարցում»,-ասաց Բաբայանը:
Վերջինս շնորհավորեց հայ զինվորի 22-ամյակը: «Ցանկանում եմ, որ միասին նշենք 100-ամյակներով շարունակ և երբեք մեկին զոհ չտանք, այլ գրավենք մեր նախնիների թողած հողերը»,-նշեց ազատամարտիկը:
Մուշեղ Բաբայանը համոզմունք հայտնեց, որ մեր զինված ուժերն ի վիճակի է ու կարողանում է ամեն պահ իր ներուժով արժանի հարված տալ թշնամուն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ