Արմավիրում մի տղամարդ փորձել է իրեն գցել գնացքի տակ
Հայկական Մամուլ
Օրերս Արմավիրում արտառոց դեպք է տեղի ունեցել: 60-ին մոտ մի տղամարդ փորձել է իրեն գցել գնացքի տակ` գլուխը ռելսերի վրա դնելով, սակայն չի հասցրել. գնացքն անցել է շատ արագ, ինքն էլ ընդամենը խփվել է գնացքին ու ցած ընկել` վիրավորելով գլուխը: Նրա վիճակը բավականին ծանր է, տեղափոխել են Երևան: Գրում է «Հրապարակ»-ը:
Նախկինում ևս նա մի քանի անգամ ինքնասպանության փորձ է արել. որոշ տեղեկություններով' հոգեկան խնդիրներ ունի: Ի դեպ, գրպանում երկտող է եղել` իր մահվան համար ոչ մեկին չմեղադրել:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ