Լատվիայի ներկայացուցիչը կասկածի տակ է դրել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության լեգիտիմության հարցը
Հայկական Մամուլ
ԵԽԽՎ պատգամավոր, Լատվիայի ներկայացուցիչ Լոլիտա Չիգանը երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում կասկածի տակ է դրել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության լեգիտիմության հարցը և նշել, որ այդ հարցը բարձրացրել է Ստրասբուրգում:
Հայկական պատվիրակության անդամները փորձել են Լատվիացի պատգամավորին ինչ-որ բացատրություններ տալ պատվիրակության կազմից Զարուհի Փոստանջյանին հեռացնելու վերաբերյալ, ինչը, սակայն, կարծես թե համոզիչ չի թվացել: Լոլիտա Չիգանը, ով նաև դիտորդ է եղել 2013 թվականի ՀՀ նախագահի ընտրություններում, բավական ուշագրավ հայտարարություններ է արել այդ ընտրությունների վերաբերյալ: Նա նշել է, որ անձամբ է տեսել, թե ինչպես է ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահն ընդդիմադիր թեկնածուի ստացած ձայները պարբերաբար դնում գործող նախագահի օգտին քվեարկած քվեաթերթիկների վրա:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ