Այսօր մոտ 300 վարորդի կարիք ունենք. Հենրիկ Նավասարդյան
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի խմբագրությունը քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում` կապված հասարակական տրանսպորտի աշխատանքի, հատկապես ուշ ժամերին դրանց բացակայության մասին: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից փորձեցինք պարզել խնդրի պատճառները:
«Ձմեռ է, աշխատանքը դժվարացել է, մի քիչ ռիսկայնությունն է մեծացել: Վարորդը հիմնականում աշխատում է այն դեպքում, երբ կարողանում է եկամուտ ունենալ: Երթուղիներից մեկում ուսումնասիրություն ենք կատարել, որ վարորդին 3000-4000 դրամ հազիվ է հասնում: Մի քանի երթուղիների վարորդներ սպասարկող կազմակերպություններին նույնիսկ գումար չեն տալիս: Պարզապես փորձում ենք պահել, աշխատեցնել` մինչև շարժը մեծանա, օրերը տաքանան, ժողովուրդը դուրս գա:
Ես ինքս էլ շատ եմ նկատել, որ այս օրերին ավտոբուսների կեսից ավելին դատարկ է: Սա է հիմնական պատճառը, որ վարորդները խուսափում են աշխատել, ինչի պատճառով էլ այսօր մոտ 300 վարորդի կարիք ունենք»,-Հ. Նավասարդյանը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ