Սիրիայի նախագահը սկսել է հաճախակի անդրադառնալ Հայոց ցեղասպանության հարցին
Մերձավոր Արևելք
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը երկրում տիրող ճգնաժամային իրավիճակի մասին France Presse գործակալությանը տված իր վերջին հարցազրույցի ընթացքում հիշատակել է 1.5 միլիոն հայերի ջարդերը: Այս մասին հայտնում է Forum.polismi.org-ը:
Սիրիայի առաջնորդը՝ ներկայացնելով աշխարհում տիրող ընդհանուր ծանր դրությունը, անցում է կատարել նաև պատմական շատ կարևոր դրվագների՝ անդրադառնալով 1915 թվականին հայերի հանդեպ իրականացված զանգվածային սպանություններին և մեղադրել Օսմանյան Թուրքիային զանգվածային կոտորածների մեջ:
Նախագահ Ասադը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը համեմատել է այլազգի գրոհայինների կողմից Սիրիայի բնակչությանը դաժան սպանությունների ենթարկելու հետ: Այս համեմատական զուգահեռը Բաշադն անցկացրել է նաև «Ժնև 2»-ի ընթացքում:
Սիրիայի նախագահն այս կերպ իհարկե փորձել է դատապարտել թուրքական կառավարության թշնամական գործողությունները Սիրիայի իշխանությունների դեմ:
Նախագահ Ասադը, France Presse գործակալությանը տված հարցազրույցում նաև բողոքել է արևմտյան ղեկավարներից, ովքեր չեն կարողանում ճիշտ ընկալել Սիրիայում տիրող իրաիճակը և որոշումներ են կայացնում սեփական շահերից ելնելով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ