Օզբիլիսն՝ Էդգար Դավիդսի հետ բակային ֆուտբոլ խաղալու և Կարպինի հետ հարաբերությունների մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը sovsport.ru-ին տված հարցազրույցում անդրադարձել է մանկության տարիներին բակում Էդգար Դավիդսի հետ ֆուտբոլ խաղալուն, ինչպես նաև մոսկովյան թիմի գլխավոր մարզչի հետ իր հարաբերություններին:
«Իհարկե, մանկության տարիներին բակում ֆուտբոլ խաղացել եմ: Իմ մանկության տարիներին տղաներն iPhone, iPad, համացանց չունեին: Երեխաները ժամանակը բակում էին անցկացնում՝ առավոտից մինչ երեկո ֆուտբոլ խաղալով: Այժմ էլ երբեմն բակում ֆուտբոլ խաղում եմ, երբ գնում եմ Ամստերդամ: Ի դեպ, բավականին հայտնի խաղացողներ էլ են այնտեղ խաղացել, օրինակ՝ Էդգար Դավիդսը: Երբ ես հանդես էի գալիս «Այաքսի» երկրորդ թիմում, իսկ Էդգարը թիմի հիմնական կազմում, ես նրան ասացի, որ միասին բակում ֆուտբոլ ենք խաղացել: Էդգարը չէր սիրում պարտվել, չնայած՝ ո՞վ է սիրում պարտվել:
Կարպինն ինձ համար մեծ եղբայր է: Նա մեծ հեղինակություն ունի թիմում, ընդ որում՝ նրա կատակին կարելի է կատակով պատասխանել»,-նշել է Օզբիլիսը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ