Նեյմարի հայրը խոստովանել է, որ 2011թ-ին «Բարսելոնայից» 10 մլն եվրո է ստացել
Սպորտ
Իսպանիայում շարունակվում է քննարկվել Նեյմարի տեղափոխության հարցը «Բարսելոնա»:
Այս անգամ թեմային անդրադարձել է ֆուտբոլիստի հայրն, ով խոստովանել է, որ կատալոնյան ակումբից գումար է ստացել Նեյմարի տեղափոխության դիմաց:
«Իսկապես, 2011թ-ին «Բարսելոնայից» 10 մլն եվրո եմ ստացել: Նեյմարը պետք է տեղափոխվեր միայն «Բարսելոնա»: Սակայն, դա նախնական պայմանագիր չէր, պարզապես ցանկանում էի վստահ լինել իրադարձությունների հետագա զարգացման մեջ: Մենք ավելի լավ առաջարկներ էլ ունեինք: Ցանկանում եմ, որ որդիս հանգիստ լինի և աշխարհի առաջնությանը մասնակցի առանց որևէ շահարկման: Ես ոչինչ պարտք չեմ ո՛չ Բրազիլիայի, ո՛չ Իսպանիայի հարկային մարմիններին»,-Նեյմար ավագի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ